Արդիականացո՞ւմ, թե խորհրդայնացում

1 ր.   |  2021-12-14
Ազգայնացման քաղաքականությունը 1930-ական թվականներին

Մեր նախորդ զրույցում քննարկել էինք 1920-ական թվականներին հանրապետություններում խորհրդային իշխանությունների վարած քաղաքականության որոշ հարցեր։ Ինչպես նշել էինք, 1920-ական թվականների վերջին այդ քաղաքականությունն աստիճանաբար փոխվում է և միութենական հանրապետությունների ինքնավարությունը նվազում։ Փոխվում էր նաև ազգային քաղաքականությունը, որի ընթացքի մասին զրուցել ենք ազգագրագետ, մշակութային մարդաբան Արտակ Խաչատրյանի հետ։