Թուրքական լիրայի տատանումները

1 ր.   |  2021-12-06

Վ երջին շաբաթներին շատ է քննարկվում թուրքական լիրայի արժեզրկումը։ Դեռ տարեսկզբին արձանագրված անկումը զգալիորեն ավելացել է, և եթե ԱՄՆ 1 դոլարն արժեր 7.5 լիրա, ապա այսօր գերազանցում է 13-ը։ Թուրքական փողի արժեզրկումը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել՝ ոմանք կարծում են, թե արժեզրկումը թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հետևանք է, ոմանք խոսում են թուրքական արդյունաբերական զարգացման մասին, իսկ ոմանք էլ թուրքական պետության կործանումն են գուժում։ Թուրքիայում տեղի ունեցող տնտեսական գործընթացների, դրանց ներքին ու արտաքին քաղաքական ազդեցության մասին «Օրբելի» կենտրոնը զրուցել է տնտեսագետ Տաթևիկ Առուստամյանի և թուրքագետ Անահիտ Վեզիրյանի հետ։