Արևելյան Գործընկերության 10-ամյակը

7 ր.   |  2019-06-27


Հայաստանը որպես հաջողության օրինակ

Որպես ԱլԳ երկիր՝ Հայաստանն իր ուրույն դերն է ունեցել ծրագրի զարգացման և կայացման գործընթացում՝ դառնալով ԱլԳ երկրների շրջանում բավական մեծ հաջողություններ գրանցած երկիր: Սա առաջին հերթին պայմանավորված է ժողովրդավարացման գործընթացում Հայաստանի աննախադեպ առաջընթացով և բարձր մակարդակի ընտրություններով, ինչպես նաև տարբեր ինտեգրացիոն վեկտորների համադրմամբ: