Նոր ընտրություններ Ստամբուլում

10 ր.   |  2019-06-14


Չի բացառվում, որ Ստամբուլում հունիսի 23-ին անցկացվելիք քաղաքապետի նոր ընտրություններում գլխավոր ընդդիմադիր՝ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն կրկին հաղթի: Թուրքիայի իշխանությունները փորձում են ամեն կերպ նվազեցնել նրա հնարավորությունները, սակայն իր խարիզմատիկ կերպարի և աստիճանաբար աճող վարկանիշի միջոցով Իմամօղլուն շարունակում է պայքարը: