«Օրբելի» կենտրոնը հյուրընկալեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

1 ր.   |  2019-09-23

Սեպտեմբերի 23-ին «Օրբելի» վերլուծական կենտրոնը հյուրընկալեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Կենտրոնի փորձագետների հետ Chatham House-ի կանոններով տեղի ունեցած հանդիպման ժամանակ փորձագետները ոչ միայն հնարավորություն ունեցան լսելու ԱՄՆ դեսպանին և առավել մանրամասն տեղեկություն ստանալու Հայաստանում վերջինիս օրակարգի և առաջնահերթությունների մասին, այլև դեսպան Թրեյսիին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը: Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության, Ղարաբաղյան հիմնահարցի, հայ-թուրքական հարաբերությունների, Հայաստանի տնտեսության վերաբերյալ հարցեր: