; Orbeli Analitical Research
Կենսագրություն

2010թ. Երևանի պետական համալսարան, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու՝ «Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդիկա» մասնագիտությամբ։  Թեկնածուական թեզը՝ «Գործոնային վերլուծության կիրառելիության ընդլայնումը, որպես սոցիոլոգիական կանխատեսման ռեգրեսիոն մոդելների կատարելագործման եղանակ (Հայաստանի հասարակությունում քաղաքացիական մշակույթի զարգացման միտումների մոդելավորման օրինակով)»:

1974-1979թթ. Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ, Կառավարման ավտոմատացման համակարգեր մասնագիտություն։

1977թ.՝ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, տեխնիկական թարգմանություն (անգլերեն) և ինֆորմատիկա։

1981-1982թթ.՝ որակավորման բարձրացում՝ «Արհեստական բանականություն և կերպարների ճանաչում» թեմայով, ԽՍՀՄ ԳԱ Կառավարման պրոբլեմների ինստիտուտ, Մոսկվա։

2002-2013թթ.՝ վերապատրաստումներ սոցիոլոգիական և տնտեսագիտական ոլորտներում մաթեմատիկական խորացված մեթոդների և համակարգչային փաթեթների կիրառման ուղղություններով։ Այդ թվում.

  • «Էկոնոմետրիկական մոդելավորում STATA փաթեթի կիրառմամբ»,

  • «Կիրառական էկոնոմետրիկան հասարակական գիտություններում»,

  • «Զանգվածային հետազոտությունների ընտրանքի կազմավորում և համակշռում»,

  • «Առողջապահական ոլորտի մասնագետների համար երկրա-տեղեկատվական համակարգեր (ArcGIS) վերապատրաստման դասընթաց»,

  • «Առողջապահական ոլորտի մասնագետների համար երկրա-տեղեկատվական համակարգեր (ArcGIS) վերապատրաստման խորացված դասընթաց»,

  • «Դիսկրետ կախյալ փոփոխականներով մոդելներ Stata փաթեթի կիրառմամբ»,

  • «Հետազոտությունների հարցաթերթի կազմում և ճշգրտում SQP ծրագրի օգտագործմամբ»:

Աշխատանք

  • 1979-1990թթ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, տեխնիկական կիբեռնետիկայի, ապա՝ հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում դասավանդել է «Ալգորիթմական լեզուներ և ծրագրավորում», «Ավտոմատ կառավարման տեսություն»: «Գործողությունների հետազոտություն», «Կիրառական մաթեմատիկա»։

  • 1995-1998թթ.՝ «Բարձր տեխնոլոգիաների հիմնադրամ», փորձագետ։

  • 2001-2002թթ.՝ ՀՀ Ազգային ժողով, ավագ մասնագետ։

  • 2002-2003թթ.՝ ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարության մշակման փորձագիտական խմբի անդամ:

  • 2004-2011թթ.՝ Օքսֆամ ՄԲ, Հայաստանյան գրասենյակ, մոնիտորինգի և գնահատման փորձագետ։

  • 2011-2017թթ.՝ IPSC Սոցիոլոգիական և քաղաքական խորհրդատվությունների ինստիտուտ, վերլուծաբան:

  • 2017-2018թթ.՝ «Նորավանք» Գիտակրթական հիմնադրամ, փորձագետ,

  • Դասավանդում է Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ֆակուլտետում՝ «Սոցիոլոգիական պրակտիկում», «Ժողովրդագրություն և սոցիալական վիճակագրություն»։

Տիրապետում է

  • հասարակագիտական մասնագիտացված և կոմպլեքսային, այդ թվում՝ միջոլորտային, հետազոտությունների իրականացմանը՝ քանակական, որակական և խառը մեթոդների կիրառմամբ,

  • հասարակագիտական հետազոտություններում տվյալների խորացված և բազմաչափ վիճակագրական վերլուծության և մաթեմատիկական մոդելավորման մեթոդներին, այդ թվում՝ տվյալների ինտելեկտուալ վերլուծության (Data Mining) և արհեստական բանականության ժամանակակից մոդելների և ռելյացիոն տվյալների բազաների կիրառմամբ։ Կիրառվող գործիքները՝ IBM SPSS 23, IBM SPSS Modeler 18, IBM SPSS Amos 23.0.0, Statistica 12, RapidMiner 9.0, MS Excel (հզորացված Data Mining բաղադրիչներով), գեոինֆորմացիոն համակարգեր՝ QGIS (ArcGIS-ի բաց կոդով տարբերակը, կիրառվում է քարտեզագրման, տարածական վերլուծության և մոդելավորման ոլորտում), Octopars 6.4.4. (ինտերնետից ինֆորմացիայի կորզման և դասակարգման մասնագիտացված ծրագրային փաթեթ), SocNetV 2.4. (Social Network Visualizer, սոցիալական ցանցերի արտապատկերման և վերլուծության մասնագիտացված ծրագրային փաթեթ)։

Մասնագիտական փորձը

  • Ունի սոցիոլոգիական և սոցիալ-տնտեսական կոմպլեքսային հետազոտությունների ավելի քան 25 տարվա հետազոտական փորձ, այդ թվում՝ մաթեմատիկական մոդելավորման և խորացված վիճակագրական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառմամբ (Data Mining)։ Հետազոտական աշխատանքներ է արել ՀՀ կառավարության, ՀՀ գիտության և կրթության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, երիտասարդության և սպորտի հարցերի նախարարությունների, ՀՀ կենտրոնական Բանկի, Համաշխարհային բանկի, UNDP-ի, USAID-ի, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, Oxfam Մեծ Բրիտանիա Հայաստանի գրասենյակի, IFES ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի, Հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոնների (CRRC) և այլ կազմակերպությունների համար.

    • «Հայաստանում կյանքի որակի հետազոտություն», 2011-2016թթ.՝ ՀՀ Կառավարության պատվերով։

    • «Հայաստանի տնային տնտեսությունների պարտքերի և ֆինանսական վարքի ուսումնասիրություն», 2014-2016թթ.` ՀՀ Կենտրոնական Բանկի պատվերով։

    • «Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության և գործազրկության բնութագրիչների հետազոտություն», 2011-2016թթ.` ՀՀ կենտրոնական բանկի պատվերով։

    • «Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղերի բնութագրիչների հետազոտություն», 2011-2014թթ.՝ ՀՀ Կենտրոնական բանկի պատվերով:

    • «ՀՀ Առողջապահական համակարգի գործունության գնահատում», 2007-2018թթ. Հայաստանում իրականացված բոլոր 9 գնահատումները։ Իրականացվել են որպես ՀՀ Առողջապահության նախարարության, Համաշխարհային Բանկի և Առողջապահության համշխարհային կազմակերպության համատեղ նախագծեր։

    • «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված հետազոտական ծրագիր», 2014թ., ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և UNFPA պատվերով։

    • «ՀՀ ուսանողների կենսաոճի և բոլոնյան գործընթացի ուսումնասիրություն», 2013-2015թթ.՝ ՀՀ Գիտության և կրթության նախարարության պատվերով։

    • «Հայաստանի երիտասարդության հետազոտություն», 2011 և 2012թթ.` ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության պատվերով:

    • «ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի արդյունքների մոնիտորինգ»՝ ՀՀ Կառավարության և USAID պատվերով։

    • «ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մոնիտորինգ և գնահատում», 2004-2011թթ.՝ Օքսֆամ ՄԲ Հայաստանյան գրասենյակի պատվերով։

    • 1992-2018 Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հասարակություններում և դրանց առանձին սեգմենտներում քաղաքացիական մշակույթի, քաղաքական տրամադրությունների, աշխարհայացքային կոմպլեքսների, արժեքների, վարքագծային նորմերի, ինքնության, կրոնական գիտակցության, քաղաքակրթական և աշխարհաքաղաքական կողմնորոշումների, կենսաոճի, կյանքի որակի բնութագրերի դրանց դինամիկայի սոցիոլոգիական ուսումնասիրություն Data Mining մեթոդների և մաթեմատիկական մոդելավորման լայն կիրառությամբ: Հայաստանի և Ադրբեջանի ինֆորմացիոն դաշտերի համեմատական վերլուծություն (քանակական և որակական բովանդակային վերլուծություն)։

Հրապարակումներ

Ավելի քան 200 գիտական աշխատանքի հեղինակ է, այդ թվում.

Մանուկյան Ս. Ա. «Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակի հետազոտություն 2016», http://www.gov.am/u_files/file/documents/IPSC_Q%D6%85LI%207-16_Final%20Report_05_05_2017_Website.pdf

Մանուկյան Ս. Ա. «Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակի հետազոտություն 2014», https://www.e-gov.am/u_files/file/Haytararutyunner/IPSC_QL_5_2014_PresentationARM_13_04_2015_Website.pdf

Մանուկյան Ս. Ա. Սոցիալական անհավասարության ընկալումները Հայաստանում և դրանց հետևանքները // Գլոբուս, թիվ 8 (98) էջ 18-26, http://www.noravank.am/upload/pdf/Globus_8_2018.pdf

Մանուկյան Ս. Ա., XX դարի պատմական հիշողության վիճակը ԵՊՀ ուսանողների շրջանում //«21-րդ դար», թիվ 5, 2018, էջ 25-37; http://www.noravank.am/upload/pdf/Samvel_Manukyan_21_DAR_05_2018.pdf

Մանուկյան Ս.Ա., Ազգամիջյան հարաբերություններն Անդրկովկասում // «21-րդ ԴԱՐ», 1 (77), 2018, էջ 4-18; http://www.noravank.am/upload/pdf/Samvel_Manukyan_01_2018.pdf

Манукян С.А., Динамика информационного поведения в обществе Армении за 2012-2016 гг. // Научная мысль, Ежеквартальный научно-методический журнал. Специальный выпуск, N2 (24), 2017, сс. 40-47.  https://cyberleninka.ru/article/n/dinamika-migratsionnyh-nastroeniy-v-armenii-v-2012-2015gg

Մանուկյան Ս. Ա. Հայաստանում արտագաղթի դիրքորոշումների դինամիկան 2012-2015թթ. // «21-րդ ԴԱՐ», 5 (69), 2016, էջ 25-39։ http://www.noravank.am/upload/pdf/Samvel_Manukyan.pdf

Манукян С. А., Логика изменения форм правления в полу-периферии миросистемы в течение 1990-2015, http://www.soyuzinfo.am/rus/analitics/detail.php?ELEMENT_ID=1528

Մանուկյան Ս. Ա. Հայաստանում երիտասարդական շարժումների զարգացումների շուրջ / 21-րդ ԴԱՐ, N5 (63), 2015, էջ 41-52։ https://cyberleninka.ru/article/n/on-the-developments-of-youth-movements-in-armenia


 

Հայաստանի բնակչության քանակի դինամիկան պատմական կոնտեքստում՝...

Հայաստանի բնակչության քանակի դինամիկան պատմական կոնտեքստում՝ 1827-2018 թթ. ընթացքո...

Մոդայիկ վարքի մոդելները Հայաստանի և Վրաստանի երիտասարդության...

Հայաստանի երիտասարդության շրջանում տարիքի աճին զուգահեռ տեղի է ունենում ավանդական բարոյ...

Հայաստանում ինտերնետ օգտագործողների սեգմենտները

«Ֆեյսբուքային ակտիվիստները» չեն ներկայացնում Հայաստանի ամբողջ հասարակությու...