; Orbeli Analitical Research
Կենսագրություն

Սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում, ապա՝ Կահիրեի պետական համալսարանում և Կահիրեի Օտարերկրացի ուսանողների՝ արաբերեն լեզվի ուսուցման կենտրոնում։ Ունի մագիստրոսի աստիճան։

2004թ. աշխատել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես փորձագետ, 2017թ.-ից՝  հիմնադրամի Քաղաքական հետազոտություններ կենտրոնի ղեկավար, եղել է «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս» վերլուծական հանդեսի և «21-րդ ԴԱՐ» եռալեզու ամսագրի խմբագրական կազմում։

1998-1999թթ. մասնակցել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության աշխատանքներին։

Ավելի քան 150 տպագիր հոդվածների ու վերլուծությունների հեղինակ է։   

Գրքեր

«Հայաստանի Հանրապետությունը միջազգային վարկանիշային համակարգում», «Նորավանք» ԳԿՀ, Երևան 2010թ.

«Հայ համայնքն ԱՄՆ-ում» (համահեղինակությամբ) , ՀՀ Սփյուռքի նախարարություն, «Նորավանք» ԳԿՀ, Երևան, 2010թ.  

«Իսրայելի քաղաքականության վերաբերյալ», «Նորավանք» ԳԿՀ, Երևան, 2016թ.

«Իսրայելի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի քաղաքականությունը սփյուռքի նկատմամբ» (համահեղինակությամբ), , ՀՀ Սփյուռքի նախարարություն, «Նորավանք» ԳԿՀ, Երևան, 2017թ.

«Իսրայելի զինվորականության փորձը», «Գլոբուս» տեղեկագրի հատուկ թողարկում-զեկույց, թիվ 2 (81), 2017թ., «Նորավանք» ԳԿՀ

«Իսրայելում հրեություն-բանակ հարաբերություններում հոգևոր-բարոյական և այլ գործոնների դերը» (համահեղինակությամբ), , «Նորավանք» ԳԿՀ, «ՀԱՅՔ» գիտահետազոտական-ծրագրային հաստատություն, Երևան, 2018թ.

«Կրիտիկական ենթակառուցվածքներ և ազգային անվտանգություն» (համահեղինակությամբ), «Նորավանք» ԳԿՀ, Երևան, 2018թ.


 

Հրեության մարդկային կապիտալը

Հրեաների հայրենադարձության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է հայրենիք վերադառ...

ՀԱՊԿ փոխգործակցության ներուժը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժությունների թեմատիկան հայկակ...

Հայ-իսրայելական հարաբերություններ

Հայաստանի և Իսրայելի միջև գործակցության զարգացման հարցում ողջունելի է հայկական կողմի նա...